Իլկայ Գյունդողանը զրուցել է Հանս-Դիտեր Ֆլիկի հետ

Գերմանիայի հավաքականի և Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը ցանկանում է մնալ հավաքականում, գրում է լրագրող Կրիստիան Ֆալկը:

Իլկայը որոշել է մնալ թիմում հավաքականի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկի հետ առանձնազրույցից հետո:

Հիշեցնենք, որ Իլկայ Գյունդողանը Գերմանիայի ազգային թիմում նորամուտը նշել է 2011 թվականի հոկտեմբերին և անցկացրած 66 խաղում խփել 1 գոլ: