Ռոբերտ Լևանդովսկին ապաքինվել է վնասվածքից

«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին, ապաքինվել է վնասվածքից հայտնում է կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը։

Փետրվարի 26-ին «Ալմերիայի» հետ խաղում (0:1) լեհը ազդրի վնասվածք էր ստացել:

Վնասվածքի պատճառով հարձակվողը բաց է թողել Մադրիդի «Ռեալի» դեմ Իսպանիայի գավաթի խաղը (1:0), ինչպես նաև «Վալենսիայի» հետ Լա Լիգայի հանդիպումը (1:0):

Իսպանիայի առաջնության 25-րդ տուրում «Բարսելոնան» մարտի 12-ին արտագնա խաղում կխաղա «Ատլետիկի» հետ։

Այս մրցաշրջանում 34-ամյա Լևանդովսկին անցկացրել է 31 հանդիպում, որոնցում դարձել է 25 գոլի հեղինակ։