Մարսելո Բրոզովիչը որոշել է Լա Լիգայի գրանդ ակումբ տեղափոխվել

«Ինտերի» կիսապաշտպան Մարսելո Բրոզովիչը կարող է կարիերան շարունակել Իսպանիայում։

30-ամյա ֆուտբոլիստի տեղափոխությամբ հետաքրքրված է «Ատլետիկոն»։

Ենթադրվում է, որ խորվաթ ֆուտբոլիստի տրանսֆերը կարող է 35 միլիոն եվրո արժենալ:

Բրոզովիչի պայմանագիրը ներկայիս ակումբի հետ հաշվարկվում է մինչև2026 թվականի ամառը: