Դարվին Նունյեսը կարող է տեղափոխվել իսպանական գրանդ

Ուրուգվայի հավաքականի և «Լիվերպուլի» հարձակվող Դարվին Նունյեսը կարող է տեղափոխվել Իսպանիայի առաջնություն, հայտնում է AS-ը։

Աղբյուրի համաձայն, 23-ամյա կենտրոնական հարձակվողի տրանսֆերով հետաքրքրություն է ցուցաբերում Մադրիդի «Ռեալը»։

«Սերուցքայինների» և մերսիսայդցիների միջև գործարքը կարող է կայանալ 2023 թվականի ամռանը։

Մադրիդի «Ռեալը» դիտարկում է Նունյեսին որպես փոխարինող Կարիմ Բենզեմային։

Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 80 միլիոն եվրո: