Գլեյզերների ընտանիքը հստակեցրել է «Մանչեսթեր Յունայթեդի» վաճառքի ժամկետները

«Մանչեսթեր Յունայթեդի» բաժնետոմսերի սեփականատեր Գլեյզերների ընտանիքը որոշել է վաճառել ակումբը մինչև 2023 թվականի ամառային տրանսֆերային պատուհանի սկիզբը։

Հաղորդվում է, որ Կատարցի շեյխ Ջասիմ բեն Համադ Ալ-Թանին և բրիտանացի միլիարդատեր Ջիմ Ռաթքլիֆը «Մանչեսթեր Յունայթեդի» գնման գլխավոր հավակնորդներն են:

Գլեյզերները պատրաստ են վաճառել ակումբը ավելի քան հինգ միլիարդ եվրոյով։

Անգլիայի առաջնության 25 տուրից հետո «կարմիր սատանաները» զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի երրորդ տեղը։