Գրեհեմ Փոթեր. «Ես Կովաչիչին համարում եմ շատ կարևոր ֆուտբոլիստ «Չելսիի» համար»»

«Չելսիի» գլխավոր մարզիչ Գրեհեմ Փոթերը բարձր է գնահատել, կիսապաշտպան Մատեո Կովաչիչի խաղային որակները։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ խորվաթն առաջիկա ամռանը կարող է հեռանալ թիմից։ Նրա ծառայություններով, իբր, հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթին»:

«Վերջին երկու հանդիպումներում նա ավագն էր, դա ցույց է տալիս Մատեոյի ազդեցությունը թիմի վրա:

Ես Կովաչիչին համարում եմ շատ կարևոր ֆուտբոլիստ «Չելսիի» համար»,- ասել է Փոթերը մամուլի ասուլիսի ժամանակ։