«Բորուսիայի» մարզական տնօրենը խոսել է Ջուդ Բելինգհեմի ապագայի մասին

Դորտմունդի «Բորուսիայի» մարզական տնօրեն Սեբաստիան Կելը կիսվել է կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմի ապագայի մասին իր կարծիքով։

Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի Բելինգհեմը ևս մեկ մրցաշրջան մնա ակումբում,- Կելի խոսքերն է մեջբերում Ֆաբրիցիո Ռոմանոն։

Սակայն, ըստ ինսայդերի, 19-ամյա ֆուտբոլիստին պահելը հեշտ չի լինի, քանի որ «Մանչեսթեր Սիթին», «Ռեալը» և «Լիվերպուլը» շարունակում են պայքարել նրա համար:

Այս մրցաշրջանում Բելինգհեմը Դորտմունդի «Բորուսիայի» կազմում անցկացրել է 32 հանդիպում՝ դառնալով 10 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։ Պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։