Տեմմի Աբրահամի տրանսֆերի համար իսկական որս է սկսվել

Անգլիական «Էվերթոնը» համալրել է «Ռոմայի» հարձակվող Տեմմի Աբրահամի տրանսֆերի գնման հավակնորդների շարքերը։

Անգլիացու նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում Անգլիայի Պրեմիեր Լիգայի և եվրոպական այլ առաջնությունների բազմաթիվ ներկայացուցիչներ։

«Ռոման», ինչպես նշվում է, պատրաստ է ամռանը բաց թողնել Աբրահամին ծանր ֆինանսական վիճակի պատճառով գրում է Gazzetta dello Sport-ը,

Ընթացիկ մրցաշրջանում Աբրահամը «Ռոմայի» կազմում անցկացրած 35 խաղում դարձել է 7 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ:

Transfermarkt-ը նրա արժեքը գնահատում է 45 միլիոն եվրո։