41-ամյա Խոակին Սանչեսը պատրաստ է երկարաձգել պայմանագիրը «Բետիսի» հետ

«Բետիսի» վինգեր 41-ամյա Խոակին Սանչեսը պատրաստ է երկարաձգել պայմանագիրն ակումբի հետ ևս մեկ տարով, եթե թիմին հաջողվի 2022/23 մրցաշրջանից հետո Չեմպիոնների Լիգայի ուղեգիր նվաճել։ Այս մասին հայտնում է Todofichajes-ը։

24 տուրից հետո «Բետիսը» Լա Լիգայի մրցաշարային աղյուսակի 5-րդ տեղում է՝ և 3 միավորով հետէ մնում Չեմպիոնների Լիգայի գոտուց:

Խոակինը «Բետիսի» սան է, որի հիմնական թիմում իր նորամուտը նշել է 2000 թվականին։