Կիլիան Մբապպեն միայն մեկ պայմանով կտեղափոխվի Մադրիդի «Ռեալ»

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեն պատրաստ է տեղափոխվել «Ռեալ» միայն այն դեպքում, եթե մադրիդյան ակումբը պայմանագիր կնքի իր թիմակցի՝ պաշտպան Աշրաֆ Հակիմիի հետ, հայտնում է Todofichajes-ը։

Հրատարակության համաձայն՝ «սերուցքայինների» ղեկավարությունն արդեն տեղյակ է ֆրանսիացու ցանկություններին և պատրաստ է դիտարկել երկու ֆուտբոլիստների տրանսֆերը։

Հակիմին «Ռեալի» սան է և 2015-2020 թվականներին հանդես է եկել մադրիդյան թիմի համակարգում։

Մարոկկացու և փարիզցիների միջև գործող պայմանագիրը հաշվարկված է մինչև 2026 թվականի ամառ։ Ֆուտբոլիստի արժեքը Transfermarkt պորտալի համաձայն գնահատվում է 70 միլիոն եվրո։