Ժոզե Մոուրինյոյի որակազրկման վերաբերյալ նոր տեղեկություն կա

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի որակազրկման վերաբերյալ բողոքարկումը մերժվել է, հայտնում են իտալական լրատվամիջոցները։

Պորտուգալացի մասնագետը բղավել է «Կրեմոնեզեի» (1:2) հետ հանդիպման չորրորդ մրցավար Մարկո Սերայի վրա։

Մոուրինյոն պնդել է, որ Սերրան վիրավորել է իրեն, և, հետևաբար, նրա արձագանքը համաչափ էր մրցավարական թիմի անդամի սադրանքին։

Մարզիչը որակազրկվել է 2 խաղով, և բաց կթողնի թիմի առաջիկա երկու հանդիպումները: