CHAMPIONS LEAGUE. Հրապարակվել է շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի անունը (VIDEO)

ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունն հրապարակել է Չեմպիոնների Լիգայի, շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի անունը:

Մրցաշարում շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Լիսաբոնի «Բենֆիկայի» պորտուգալացի կիսապաշտպան Ռաֆա Սիլվան:

Նա գոլի հեղինակ էր դարձել «Բրյուգեի» դեմ 1/8 եզրափակիչի առաջին խաղում (5-1):

Մրցանակին հավակնում էին նաև  Մարկ Կուկուրելյան («Չելսի»), Ֆիկայո Տոմորին («Միլան») և  հարձակվող Թոմաս Մյուլերը («Բավարիա»):

Տեսանյութը՝ այստեղ