Մահմուդ Դաուդին` «Արսենալի» և «Ատլետիկոյի» ուշադրության կենտրոնում

Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Մահմուդ Դաուդին հայտնվել է եվրոպական երկու գրանդների ուշադրության կենտրոնում, հայտնում է Bild-ը։

Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստով հետաքրքրված են Լոնդոնի «Արսենալը» և Մադրիդի «Ատլետիկոն»։ 27-ամյա կիսապաշտպանը, ինչպես արդեն հայտնի է դարձել, մրցաշրջանի ավարտից հետո կդառնա ազատ գործակալ։ «Արսենալը» և «Ատլետիկոն» դեմ չէին լինի ֆուտբոլիստին գնել անվճար հիմունքներով:

Այս մրցաշրջանում Դաուդը Գերմանիայի առաջնությունում անցկացրել է ընդամենը 6 հանդիպում, որտեղ ոչ մի արդյունավետ գործողության աչքի չի ընկել։ Դորտմունդի «Բորուսիայի» կազմում ֆուտբոլիստը հանդես է գալիս 2017 թվականից, երբ տեղափոխվեց Մյոնխենգլադբախի «Բորուսիայից»։