Ջուդ Բելինգհեմը մնում է Մադրիդի «Ռեալի» գլխավոր տրանսֆերային նպատակը

Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը մնում է Մադրիդի «Ռեալի» գլխավոր տրանսֆերային նպատակը։

«Սերուցքայինները» առաջին ամիսը չէ, որ համարվում են 19-ամյա ֆուտբոլիստի համար պայքարի ֆավորիտներից մեկը, սակայն, ըստ լուրերի, ֆինանսական առումով նրանք չեն կարողանա մրցակցել Անգլիայի Պրեմիեր Լիգայի ներկայացուցիչների հետ։

Ինչպես հայտնում է լրագրող Սանտի Աունայը՝ Մադրիդի «Ռեալը» ինտենսիվ աշխատանք է սկսել Բելինգհեմի տրանսֆերի վրա։ Առաջիկայում մադրիդյան թիմի սկաուտինգի բաժնի ղեկավարը հանդիպում կանցկացնի կիսապաշտպանի հոր հետ, որում կքննարկվի նախագծում անգլիացի հրաշամանուկի դերը։

Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 110 միլիոն եվրո։