Լիոնել Մեսսի. «Կփորձենք հնարավոր ամեն ինչ անել և իրավիճակը շրջել «Բավարիայի» հետ դիմակայությունում»

ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին կիսվել է Չեմպիոնների Լիգայի 1/8-րդ եզրափակչի «Բավարիայի» դեմ պատասխան խաղից ունեցած սպասելիքներով։

«Մենք պայքարում ենք տիտղոսի համար։ Կփորձենք հնարավոր ամեն ինչ անել և իրավիճակը շրջել «Բավարիայի» հետ դիմակայությունում, որպեսզի առաջ գնանք։ Սա է ընդհանուր նպատակը։ Կարևոր է այս տրամադրվածությամբ խաղին գալ։

Մյունխենում մեզ շատ հավասար խաղ է սպասում, շատ բարդ, ինչպես առաջինը։ Ամեն ինչ կորոշվի մանր դետալներով, քանի որ այդ մարզադաշտում դժվար է հաղթել։ Բայց եթե ամեն ինչ ճիշտ անենք, կարող ենք փոփոխություն մտցնել:

Մենք ցանկանում ենք շարունակել մեր ճանապարհը Չեմպիոնների Լիգայում և կփորձենք դա անել»,- Մեսսիի խոսքերն է մեջբերում ՊՍԺ-ի մամուլի ծառայությունը։