«Լիվերպուլը» տրանսֆերային նպատակ ունի

Իսպանական «Լաս Պալմասի» կիսապաշտպան Ալբերտո Մոլեյրոն կարող է տեղափոխվել «Լիվերպուլ»։ 19-ամյա ֆուտբոլիստին նախկինում կապում էին եվրոպական ֆուտբոլի բազմաթիվ հսկաների հետ, որոնց թվում էր նաև «Լիվերպուլը»։

Ինչպես հայտնում է Birmingham Live-ը, մերսիսայդցիները պատրաստ են ծագող աստղի համար վճարել ամռանը մոտ 25 միլիոն եվրո։

Նշենք, որ Ալբերտո Մոլեյրոն Իսպանիայի այս մրցաշրջանի երկրորդ Լիգայում անցկացրել է 29 հանդիպում՝ դառնալով 8 գոլի հեղինակ։