Կայ Հավերց. «Չգիտեմ, թե ինչ էի մտածում, երբ գնդակը դիպավ դարպասաձողին»

«Չելսիի» հարձակվող Կայ Հավերցը կիսվել է Չեմպիոնների Լիգայի 1/8-րդ եզրափակչի Դորտմունդի «Բորուսիայի» դեմ խաղից (2:0) իր էմոցիաներով։ Գերմանացի ֆուտբոլիստը այդ խաղում գոլի հեղինակ դարձավ 11 մետրանոցից։

«Չգիտեմ, թե ինչ էի մտածում, երբ գնդակը դիպավ դարպասաձողին, բայց մրցավարը թույլ տվեց ինձ կրկին հարվածել: Ես մի փոքր նյարդայնացա, բայց գոլ խփեցի: Փորձեցի սպասել և տեսնել դարպասապահին և երկրորդ անգամ մի փոքր ավելի հեշտ էր։

Վերջին երկու շաբաթները ծանր էին, մենք շատ հանդիպումներ ենք պարտվել։ Այս երեկոն կարևոր էր, սա մեծ մրցաշար է և դա վերջին գավաթն է, որը մենք կարող ենք նվաճել: Մենք բնավորություն ցույց տվեցինք և ցանկանում ենք շարունակել նույն ոգով»,- ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է BT Sport-ը։