Դանի Սեբալյոսը կարող է փոխել ակումբային գրանցումը

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Դանի Սեբալյոսը կարող է կարիերան շարունակել Մադրիդի «Ատլետիկոյում», հայտնում է El Chiringuito-ն։

Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստը դժգոհ է սերուցքայինների կազմում իր ստացած խաղաժամանակից։ Իրավիճակին ուշադիր հետևում է «Ատլետիկոյի» ղեկավարությունը, որը պատրաստ է առաջարկ անել ամռանը։

Իսպանացու գործող համաձայնագիրը հաշվարկված է մինչեւ 2023 թվականի ամառ։

Այս մրցաշրջանում նա «Ռեալի» կազմում 28 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում՝ դառնալով 1 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։