«Յուվենտուսը» «Էվերթոնից» ֆուտոբլիստ է գնել

«Յուվենտուսը» գնել է Մոյզե Քինին «Էվերթոնից»։

Թուրինյան ակումբն արդեն ակտիվացրել է 23-ամյա հարձակվողի գնման պարտադիր տարբերակը, հայտնում է Goal-ի լրագրող Ռոմեո Ագրեստին։ Ամբողջական տրանսֆերը «Յուվեի» վրա արժեցել է 28 միլիոն եվրո։

Քինը երկրորդ մրցաշրջանն է վարձավճարով հանդես գալիս «Յուվենտուսում»։ Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում 23 խաղում նա 5 գոլի հեղինակ է դարձել։