Գրեհեմ Փոթերը դարձավ երկրորդ անգլիացի մարզիչը այդ ցուցանիշով

Գրեհեմ Փոթերը դարձավ երկրորդ անգլիացի մարզիչը, ով մեկ մրցաշրջանում հաղթել է Չեմպիոնների Լիգայի հինգ խաղում:

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում 47-ամյա մասնագետի գլխավորությամբ «Չելսին» հաղթեց Դորտմունդի «Բորուսիային» (2:0):

Մինչ այդ Փոթերի գլխավորությամբ «կապտանռնագույնները» հաղթել էին Միլանին (3:0, 2:0), Զալցբուրգին (2:1) և Զագրեբի «Դինամոյին» (2:1):

Փոթերը դարձավ երկրորդ մարզիչը Անգլիայից, ով կարողացավ հինգ հաղթանակ տանել մեկ Չեմպիոնների Լիգայի մրցաշրջանում։ Նախկինում Բոբի Ռոբսոնը դա արել էր «Նյուքասլի» կազմում 2002/03 մրցաշրջանում։