Հայտնի է, թե երբ Ուսման Դեմբելեն կվերադառնա խաղադաշտ

«Բարսելոնայի» ֆուտբոլիստ Ուսման Դեմբելեն կարող է բաց թողնել «Ռեալի» դեմ հանդիպումը։

Կատալոնական ակումբի եզրային հարձակվողը վնասվածք է ստացել Լա լիգայի 19-րդ տուրի՝ «Ժիրոնայի» դեմ խաղում (1:0) և փոխարինվել 26-րդ րոպեին։

Հաղորդվում է, որ ֆրանսիացի ֆուտբոլիստի ապաքինումը սպասվածից դանդաղ է ընթանում։

Դեմբելեի մասնակցությունը Մադրիդի «Ռեալի» հետ Իսպանիայի առաջնության Էլ Կլասիկոյին, որը կանցկացվի մարտի 19-ին, կասկածի տակ է։

Ընթացիկ մրցաշրջանում 25-ամյա եզրային հարձակվողը բոլոր մրցաշարերում «Բարսայի» կազմում անցկացրած 28 խաղում դարձել է 8 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ: