ՊՍԺ-ի երկու առանցքային ֆուտբոլիստնները կկարողանան մասնակցել «Բավարիայի» դեմ հանդիպմանը

ՊՍԺ-ի պաշտպաններ Մարկինյոսն ու Նորդի Մուչիելեն հասանելի կլինեն «Բավարիայի» դեմ հանդիպմանը։

Ինչպես հայտնում է Le Parisien-ը, Մարկինյոսն ու Մուչիելեն առողջական խնդիրներ չունեն և կկարողանան մասնակցել Չեմպիոնների Լիգայի 1/8-րդ եզրափակչի առաջիկա պատասխան հանդիպմանը Մյունխենի «Բավարիայի»։

Նշենք, որ երկու ֆուտբոլիստներն էլ փոխարինվել են Լիգա 1-ի վերջին «Նանտի» դեմ խաղում, և խաղից հետո որոշակի անհանգստություն կար: