«Չելսին» դեռ չի բանակցում Դոմինիկ Սոբոսլայի տրանսֆերի հետ կապված

«Լայպցիգը» և «Չելսին» չեն քննարկում կիսապաշտպան Դոմինիկ Սոբոսլայի տրանսֆերը։

Օրերս անգլիական լրատվամիջոցները հայտնել էին հունգարացի ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ ակումբների միջև բանակցությունների մեկնարկի մասին։

Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, «Չելսին» սկաուտներ է ուղարկել 22-ամյա հարձակվողական ոճի կիսապաշտպանի խաղին ծանոթանալու համար, սակայն բանակցություններ դեռ չեն կայացել։ Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են նաև այլ ակումբներ:

Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 35 միլիոն եվրո։