Ֆրանչեսկո Կալվո․ «Մենք ցանկանում ենք պահել նրան թիմում»

«Յուվենտուսի» տնօրեն Ֆրանչեսկո Կալվոն խոսել է թիմի կիսապաշտպան Անխել դի Մարիայի՝ ապագայի մասին։

«Անխելը «Յուվենտուսի» հանդերձարանում առաջատարն է: Մենք ցանկանում ենք պահել նրան թիմում։ Մենք քննարկումների մեջ ենք նրա ներկայացուցիչների հետ։ Այժմ բանակցությունները շարունակվում են, և մենք կասկածելու պատճառ չունենք»,- Ֆրանչեսկո Կալվոնի խոսքերը մեջբերում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Նշենք, որ Անխել դի Մարիան «Յուվենտուսի» կազմում անցկացրած 22 խաղում խփել է 7 գոլ և կատարել 7 գոլային փոխանցում։