Սիմոնե Ինձագի․ «Մրցակիցը խնդիրներ ստեղծեց շատ այլ թիմերի համար, բայց ոչ մեզ համար»

Իտալիայի առաջնության 25-րդ տուրի խաղում Միլանի «Ինտերը» սեփական հարկի տակ վստահ հաղթեց «Լեչեին»՝ խփելով երկու անպատասխան գնդակ։ Թիմի գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին խոսել է խաղի մասին։

«Գերազանց հանդիպում, ամբողջ խաղի ընթացքում մենք երբեք չենք իջեցրել մեր աչքերը և նայել միայն առաջ։ Մրցակիցը խնդիրներ ստեղծեց շատ այլ թիմերի համար, բայց ոչ մեզ համար, մենք խաղում էինք ինտենսիվ, ագրեսիվ և նպատակային։

Շնորհակալություն ֆուտբոլիստներին կենտրոնացվածության համար մինչև խաղի վերջը նրանք ողջ խաղի ընթացքում մնացին մեկ թիմ», – մարզչի խոսքերը մեջբերում է Goal-ը։