«Ռոման» պատրաստ է կլորիկ գումարի դիմաց վաճառել Տեմմի Աբրահամին

«Ռոման» գին է սահմանել հարձակվող Տեմմի Աբրահամի համար.

Ինչպես հայտնում է Football.London-ը, ակումբը պատրաստ է վաճառել 24-ամյա անգլիացուն 80 մլն եվրոյով։

Հարձակվողի տրանսֆերի հավակնորդներից մեկը «Լիվերպուլն» է։

Անգլիացի ֆուտբոլիստի գործող համաձայնագիրը «Ռոմայի» հետ հաշվարկված է մինչև 2026 թվականի ամառը։