«Ատլետիկոն» կերկարաձգի պայմանագիրը թիմի ֆուտբոլիստներից մեկի հետ

Վինգեր Տոմա Լեմարը նոր՝ երկարաժամկետ պայմանագիր կկնքի «Ատլետիկոյի» հետ, հայտնում է Marca-ն։

Սպասվում է, որ մադրիդյան ակումբը կերկարաձգի համաձայնագիրը 26-ամյա ֆուտբոլիստի հետ մինչև 2027 թվականը։

Ֆրանսիացին «Ատլետիկո» է տեղափոխվել 2018 թվականի ամռանը «Մոնակոյից» 65 միլիոն եվրոյի դիմաց։