Անխել դի Մարիան կմնա Թուրինում

Թուրինի «Յուվենտուսի» արգենտինացի կիսապաշտպան Անխել դի Մարիան կողմնորոշվել է իր ապագայի հարցում նա ցանկանում է ևս մեկ տարի մնալ Թուրինում, գրում է AS-ը:

Անխելը նպատակ ունի  մնալ եվրոպական առաջնությունում, որպեսզի Արգենտինայի հավաքականի կազմում պատշաճ մարզավիճակում մասնակցի Ամերիկայի գավաթի 2024 թվականի խաղարկությանը:

Երեկ տեղեկացրել էինք որ Դի Մարիան, գուցե տեղափոխվի ՄԼՍ:

Կողմերի միջև պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը: