Լիոնել Մեսսիի «Բարսելոնա» հնարավոր տրանսֆերի հետ կապված նոր տեղեկություն կա

ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում չի վերադառնա «Բարսելոնա»:

35-ամյա ֆուտբոլիստը մերժել է փարիզցիների նոր պայմանագրի առաջին առաջարկը, քանի որ չի ցանկանում կրճատել աշխատավարձը:

Ավելի ուշ Խորխե Մեսսին, ներկայացնելով որդու շահերը, մեկնեց «Բարսելոնա», որտեղ հանդիպեց համանուն ակումբի նախագահ Ժոան Լապորտայի հետ։ Լրագրող Անայիս Մարտի Էրերոյի խոսքով՝ արգենտինացին դժվար, թե գալիք ամառ վերադառնա «Բարսելոնա»:

Նշենք, որ Լիոնել Մեսսիի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ավարտվում է հունիսին։