«Նապոլին» և «Ռոման» կպայքարեն «Լիոնի» ֆուտբոլիստի համար

«Նապոլին» և «Ռոման» ամենամոտն են «Լիոնի» կիսապաշտպան Հուսեմ Աուարին ձեռք բերելու համար պայքարում, հայտնում է Footmercato-ն:

Աղբյուրի համաձայն՝ 24-ամյա ֆուտբոլիստը, ամենայն հավանականությամբ, 2023 թվականի ամռանը, երբ կավարտվի նրա պայմանագիրը, կլքի ֆրանսիական ակումբը ազատ գործակալի կարգավիճակով:

Ֆուտբոլիստով հետաքրքրված են նաև «Այնտրախտը», «Բետիսը» և «Միլանը»:

Ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանը 10 հանդիպում է անցկացրել, դառնալով՝ 1 գոլ և 1 գոլային փոխանցման հեղինակ։