Միկել Արտետան ցանկանում է իր թիմում տեսնել Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպանին

Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Յուլիան Բրանդտը կարող է տեղափոխվել Մառախլապատ Ալբիոն։

Ինչպես հայտնում է Bulinews-ը, 26-ամյա գերմանացի ֆուտբոլիստի տրանսֆերով հետաքրքրված է Լոնդոնի «Արսենալը»: Այս գործարքի նախաձեռնողը գլխավոր մարզիչ Միկել Արտետան է։

Նշենք որբՋուլիանը «Բորուսիայի» գույները պաշտպանում է 2019 թվականի ամառվանից։

Կիսապաշտպանի գործող աշխատանքային պայմանագիրը «իշամեղուների» հետ ավարտվում է հաջորդ տարի: Նրա տրանսֆերային արժեքը կազմում է 28 միլիոն եվրո։