Խվիչա Կվարացխելիան կարիերան շարունակելու մի քանի տարբերակ ունի

Ինչպես հայտնում է CBS Sports-ը, «Մանչեսթեր Սիթին» և «Նյուքասլը» ուշադիր հետևում են 22-ամյա ֆուտբոլիստին: Նրան հետաքրքրված են նաև ՊՍԺն և Մադրիդի «Ռեալը»:

Աղբյուրի համաձայն՝ «Նապոլին» չի ցանկանում բաց թողնել Իտալիայի հավաքականի երկու առաջատարներ Վիկտոր Օսիմհենին և Կվարացխելիային։ Վրացի ֆուտբոլիստը դեռ չի դիտարկում ակումբից հեռանալու հնարավորությունը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Նապոլին» պատրաստ է կրկնապատկել Կվարացխելիայի աշխատավարձը՝ 1,2 միլիոն եվրոյից մինչև 2,5 միլիոն, պայմանագրի երկարաձգմամբ մինչև 2028 թվականը:

Նշենք, որ ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականը։