Մարկոս Ալոնսո. «Հուսով եմ՝ տանը երկրպագուները մեզ կօգնեն դուրս գալ եզրափակիչ»

«Բարսելոնայի» պաշտպան Մարկոս Ալոնսոն մեկնաբանել է Իսպանիայի Գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում Մադրիդի «Ռեալի» նկատմամբ տարած հաղթանակը (1:0):

«Մենք կարևոր հաղթանակ տարանք և քայլ արեցինք դեպի եզրափակիչ։ Աշխատանքի կեսն արված է, բայց դեռ 90 րոպե կա։ Մենք պետք է կենտրոնացած մնանք: Հուսով եմ՝ տանը երկրպագուները մեզ կօգնեն դուրս գալ եզրափակիչ։

Երբ չես կարողանում երկար ժամանակ պահել գնդակը, պետք է պաշտպանվել և դիմանալ: Բայց մենք բավականին հարմարավետ էինք, և մենք հստակ հնարավորություններ ունեինք երկրորդ գոլը խփելու համար»,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում AS-ը: