Ռաֆայել Լեաուի ապագայի հարցում հստակություն կա

Պորտուգալացի հարձակվող Ռաֆայել Լեաուն չի ցանկանում նոր պայմանագիր կնքել «Միլանի» հետ, հայտնում է լրագրող Ֆլորիան Պլատենբերգը։

Աղբյուրի համաձայն, 23-ամյա ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում «Չելսին», «Մանչեսթեր Սիթին» և «Ռեալը»:

Լոնդոնյան ակումբը նույնիսկ 70 միլիոն եվրո է առաջարկել ֆուտբոլիստի համար։ Բայց «Միլանը» պատրաստ է բաց թողնել Լեաուին միայն 150 միլիոն եվրոյի դիմաց։

Հարձակվողի գործող պայմանագիրն իտալական ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականը։