Իսպանական «Կադիսը» պահանջում է դադարեցնել Լա Lիգայի ընթացիկ մրցաշրջանը

Իսպանական «Կադիս» ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել, որում պահանջել է դադարեցնել Լա Lիգայի ընթացիկ մրցաշրջանը՝ նախորդ տարվա մրցավարական սխալների հետաքննության պատճառով։

«Ֆուտբոլի ֆեդերացիայի անգործության պատճառով պահանջում ենք դադարեցնել առաջնությունը, քանի դեռ գործը քննվում է։

Այս գործողությունների կատարումը կօգնի կանխել մեր կողմից հետագա վնասների կրումը»,- ասվում է ակումբի հայտարարության մեջ: