Լոնդոնյան գրանդի ղեկավարությունը պատրաստ է շահավետ պայմանագիր առաջարկել Վիկտոր Օսիմհենին

«Չելսին» շարունակում է ակտիվ հետաքրքրություն ցուցաբերել «Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենի նկատմամբ։

Ինչպես հայտնում է Calciomercato-ն, լոնդոնյան ակումբի սեփականատեր Թոդ Բոուլին պատրաստ է 24-ամյա նիգերիացի ֆուտբոլիստին վճարել տարեկան ինը միլիոն եվրո՝ ֆուտբոլիստի ներկայիս աշխատավարձից երկու անգամ ավելի: Ըստ հրապարակման՝ «Նապոլիի» նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսը պատրաստ չէ հարձակվողին բաց թողնել 120 միլիոն եվրոյից պակաս գումարով։

Օսիմհենն այս մրցաշրջանում «Նապոլիի» կազմում անցկացրել է 20 հանդիպում Ա Սերիայում՝ դառնալով 19 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:

24 տուրից հետո նեապոլցիները գլխավորում են առաջնության մրցաշարային աղյուսակը: