Հայտնի է դարձել լեգենդար բրազիլացի հարձակվող Պելեի վերջին ցանկությունը մահից առաջ

Հայտնի է դարձել լեգենդար բրազիլացի հարձակվող Պելեի վերջին ցանկությունը մահից առաջ. Այս մասին պատմել է նրա դուստրը՝ Քելի Քրիստինա Նասիմենտոն։

Իր սոցիալական ցանցերում կինն ասել է, որ հիվանդանոցում գտնվելու ժամանակ «Ֆուտբոլի արքան» Արգենտինայի հավաքականին մաղթել է հաղթանակ 2022 թվականի աշխարհի առաջնությունում։

«Աշխարհի գավաթը պետք է գնա Հարավային Ամերիկա: Պետք է հաղթի Արգենտինան. Մեսսին արժանի է դրան»,- ասել է Պելեն։