Իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսը գուցե լքի ՊՍԺ-ն

Սաուդյան «Ալ-Նասրը» նպատակ ունի պայմանագիր կնքել համաշխարհային ֆուտբոլի մեկ այլ աստղի՝ ֆրանսիական «Պարի Սեն Ժերմենի» պաշտպան Սերխիո Ռամոսի հետ հայտնում է Marca-ն:

Աղբյուրի փոխանցմամբ՝ շեյխերը շուտով բանակցություններ կսկսեն Ռամոսի հետ։

Հեղինակավոր Transfermarkt պորտալը իսպանացի պաշտպանի արժեքը գնահատում է 6 միլիոն եվրո։