Սադիո Մանե. «Այս ակումբը լավագույններից մեկն է աշխարհում»

«Բավարիայի» հարձակվող Սադիո Մանեն խոսել է «Լիվերպուլից» մյունխենյան թիմ տեղափոխվելու մասին։

«Բավարիան» վեց անգամ հաղթել է Չեմպիոնների Լիգայում, այս ակումբը լավագույններից մեկն է աշխարհում: Դա փաստ է, որ բոլորը գիտեն, ակումբը երկար պատմություն ունի: Դա ինձ գրավեց:

«Բավարիայից» ավելի ուժեղ թիմ այժմ չեմ տեսնում. Ես չէի կասկածում, երբ որոշեցի հեռանալ «Լիվերպուլից». ես միայն ցանկանում էի գալ «Բավարիա», խաղալ Բունդեսլիգայում»,- ասել է Մանեն։