Բուկայո Սական երկարաձգել է պայմանագիրը «Արսենալի» հետ

Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Բուկայո Սական երկարաձգել է պայմանագիրը թիմի հետ մինչև 2027 թվականը։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի համաձայն՝ կողմերը համաձայնության են եկել նոր գործարքի բոլոր պայմանների շուրջ։

Նոր պայմաններով անգլիացու աշխատավարձը դեռ հայտնի չէ։

Առայժմ միայն հաղորդվում է, որ պայմանագրի ժամկետը նախատեսված է 4 տարով։

Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանում Սական ԱՊԼ-ում դարձել է 9 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ: