Ֆերրան Տորեսը որոշում է կայացրել

Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Ֆերրան Տորեսը մտադիր չէ հեռանալ թիմից։ Ինչպես հաղորդում է Mundo Deportivo-ն, իսպանացին դեռ համոզված է, որ հաջողության կհասնի «Կամպ Նոուում» Չավի Էրնանդեսի գլխավորությամբ:

Նշվում է, որ հունվարին Տորեսը տրանսֆերից մեկ տարի անց «Բարսելոնայից» հեռանալու տարբերակ ուներ։ Ֆերրանը կարող էր համալրել Անգլիայի Պրեմիեր լիգայի անանուն ակումբի շարքերը, սակայն ֆուտբոլիստը, ի վերջո, մերժեց այդ առաջարկը: