Սադիո Մանե. ««Լիվերպուլը» կվերադառնա, ես վստահ եմ»

«Բավարիայի» հարձակվող Սադիո Մանեն խոսել է «Լիվերպուլի» անհաջող մրցաշրջանի մասին, որի կազմում հանդես է եկել մինչ մյունխենյան ակումբ տեղափոխվելը։

««Լիվերպուլը» կվերադառնա: Ես վստահ եմ, որ նրանք կարող են գլուխ հանել այս իրավիճակից: Շատ վնասվածքներ են եղել, այս մրցաշրջանում «Լիվերպուլը» դժվար ժամանակներ է ապրում:

Յուրգեն Կլոպը միանշանակ ճիշտ մարդն է: Նա այս մրցաշրջանում կրկին «Լիվերպուլին» կհասցնի գագաթնակետին: Ֆուտբոլիստները սիրում են նրան»,- Մանեի խոսքերն է մեջբերում Bild-ը։