Կալիդու Կուլիբալի. «Նա կարևոր ֆուտբոլիստ է մեզ համար»

«Չելսիի» պաշտպան Կալիդու Կուլիբալին գնահատել է Միխայիլ Մուդրիկի ներուժը, ով թիմ է տեղափոխվել հունվարին Դոնեցկի «Շախտյորից»։

«Մուդրիկը շատ արագ է։ Նա անհավանական տեխնիկա ունի, երբ խաղում է: Նա կարող է մեզ համար կարևոր ֆուտբոլիստ դառնալ:

Նրան գնդակն է պետք, որպեսզի փոփոխություն մտցնի, և մեր գործն է նրան ավելի հաճախ փոխանցումներ կատարել», – ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Bild-ը:

Հիշեցնենք, որ ուկրաինացու տրանսֆերի գումարը կազմել է 70 միլիոն եվրո։ «Հանքափորները» հետագայում կարող են ստանալ ևս 30 միլիոն բոնուսների տեսքով: