Ռոբերտո Ֆիրմինոն այս ամառ կհեռանա թիմից

«Լիվերպուլի» հարձակվող Ռոբերտո Ֆիրմինոն այս ամառ կհեռանա թիմից:

Ֆուտբոլիստը որոշել է փոխել ակումբը, ինչի մասին անձամբ հայտնել է մերսիսայդցիների գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպին։ Այս մասին սոցիալական ցանցերում խոսում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը:

Ռոբերտո Ֆիրմինոն կհեռանա ազատ գործակալի կարգավիճակով։ Նրա գործող պայմանագիրը «Լիվերպուլի» հետ ավարտվում է ամռանը։

Մերսիսայդյան ակումբի կազմում այս պահի դրությամբ 31-ամյա հարձակվողը անցկացրել է 352 հանդիպում, որոնցում դարձել է 107 գոլի և 78 գոլային փոխանցման հեղինակ: