Մադրիդի «Ռեալը» պատրաստվում է Կիլիան Մբապպեի համար վճարել 220 միլիոն եվրո

Մադրիդի «Ռեալն» ցանկանում է գնել ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեին, հայտնում է ABC-ն:

Աղբյուրի համաձայն, «սերուցքայինները» ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում պատրաստ են մոտ 220 միլիոն եվրո ծախսել 24-ամյա ֆրանսիացու համար:

Հիշեցնենք, որ Մբապպեն նախորդ մրցաշրջանի ավարտից հետո մոտ էր «Ռեալ» տեղափոխվելուն, սակայն վերջին պահին ֆուտբոլիստը որոշեց երկարաձգել պայմանագիրը ՊՍԺ-ի հետ։

Նախկինում հաղորդվում էր, որ փարիզեցիների համար առաջնահերթ տարբերակը իրենց հիմնական ռմբարկուին պահելն է։