ՊՍԺ-ի առանցքային ֆուտբոլիստը բաց կթողնի «Բավարիայի» դեմ հանդիպումը

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը չի մասնակցի Չեմպիոնների Լիգայի 1/8-րդ եզրափակչի «Բավարիայի» դեմ պատասխան հանդիպմանը, հայտնել է փարիզցիների գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտիեն։

«Նեյմարը չի խաղա «Նանտի» և «Բավարիայի» դեմ, կարող եմ ասել, որ Նեյմարի բացակայությունը շատ լուրջ կորուստ է մեզ համար»,- Գալտիերի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը։

Նշենք, որ պատասխան հանդիպումը տեղի կունենա մարտի 8-ին: