«Մանչեսթեր Յունայթեդը» բանակցում է թիմի առանցքային ֆուտբոլիստներից մեկի հետ

«Մանչեսթեր Յունայթեդը» և դարպասապահ Դավիդ դե Խեան բանակցություններ են վարում նոր պայմանագրի կնքման շուրջ:

Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, անգլիական ակումբի և իսպանացու միջև համաձայնագրի երկարաձգման շուրջ բանակցությունները շարունակվում են։

Անձամբ՝ 32-ամյա ֆուտբոլիստը, ցանկանում է մնալ «Մանչեսթեր Յունայթեդում»:

Դե Խեան ակումբում է 2011 թվականից։ Դարպասապահի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2023 թվականի ամառը։

Այս մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 37 հանդիպում, բաց է թողել 37 գոլ և 16 խաղում անառիկ է պահել դարպասը։