ՊՍԺ-ի ղեկավարությունը որոշում է կայացրել Աշրաֆ Հակիմիի ապագայի հարցում

ՊՍԺ-ի պաշտպան Աշրաֆ Հակիմին կշարունակի խաղալ թիմում՝ չնայած իր հասցեին հնչող բռնաբարության վերաբերյալ մեղադրանքներին:

Ինչպես տեղեկացնում է ESPN-ը, մարոկկացի ֆուտբոլիստը կմասնակցի Ֆրանսիայի առաջնության 26-րդ տուրի «Նանտի» հետ հանդիպմանը։

Դատախազությունը հետաքննություն է սկսել, սակայն Հակիմիին պաշտոնապես մեղադրանք չի առաջադրվել։

Փետրվարի 27-ին հայտնի դարձավ, որ 24-ամյա մի աղջիկ բռնաբարության մասին հաղորդում է տվել ոստիկանություն։