Խավիեր Տեբաս. ««Բարսելոնան» չկարողացավ ֆուտբոլիստներ ձեռք բերել ձմռանը, քանի որ մենք նրանց թույլ չէինք տալիս»

Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը հայտնել է, որ «Բարսելոնան» հաջորդ ամառ չի կարողանա տրանսֆերներ իրականացնել ֆինանսական ֆեյր-փլեյի պատճառով:

«Բարսելոնան» չկարողացավ ֆուտբոլիստներ ձեռք բերել ձմռանը, քանի որ մենք նրանց թույլ չէինք տալիս:

Հաջորդ ամառ նրանք նույնպես չեն կարողանա տրանսֆերներ իրականացնել»,- Տեբասի խոսքը մեջբերում է Onda Cero-ն։

Իսպանիայի առաջնությունում «Բարսելոնան» 23 տուրից հետո զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի առաջին տեղը։

59 միավորով կատալոնացիները 7 միավորով գերազանցում են երկրորդ տեղում գտնվող Մադրիդի «Ռեալին»: