«Թոթենհեմը» աշխատանքից հեռացրել է թիմի սկաուտին

«Թոթենհեմը» աշխատանքից հեռացրել է թիմի սկաուտին՝ կոլումբիական հեռուստատեսությանը տված հարցազրույցի համար:

Ինչպես հայտնում է Sky Sports-ը, անգլիական ակումբի սկաուտ Ջեֆ Վետերեն WinSportsTV-ին տված հարցազրույցում տեղեկություն է հայտնել ակումբի տրանսֆերային նպատակի մասին, որը դուր չի եկել ակումբի ղեկավարներին։